Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 74

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

1.Ռեցեպտոր կամ ծայրամասային բաժին (զգայության օրգաններ) այստեղ իրականանում է որոշակի` ֆիզիկական կամ քիմիական, ազդեցության հայտնաբերում և նախնական տարբերակում: Այդ ազդեցությունը վերափոխվում է նյարդային գրգռման:

2. Աֆերենտ կամ կենտրոնամետ ուղիներ: Նյարդային բջիջների` նեյրոնների և նյարդաթելիկների համակարգ, որոնց միջոցով ռեցեպտորում առաջացած գրգռումը հաղորդվում է անալիզատորի կենտրոնական բաժնին:

3. Անալիզատորի կենտրոն – գլխուղեղի կեղևի մասնագիտացված հատված, որտեղ իրականանում է զգայական մտապատկերի ճանաչումը:

Օրգանիզմի պատասխան հակազդեցությունն իրականանում է էֆերենտ կամ կենտրոնախույս ուղիների միջոցով: Էֆերենտացիայի արդյունքում իրականանում է օրգանիզմի հարմարումը միջավայրի փոփոխվող վիճակներին:

ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ; Զգայությունները դասակարգվում են երեք հիմնական սկզբունքներով: Առաջին դեպքում հաշվի է առնվում ինչպես ռեցեպտորի այդպես էլ նրա վրա ազդող ազդակի տեղակայումն ընկալող օրգանիզմի համեմատությամբ: Ըստ այդմ` տարբերակվում են էքստերոռեցեպտորներ և ինտերոռեցեպտորներ:

Էքստերոռեցեպտորներն (ɳï. Exter,exterus – ³ñï³ùÇÝ, capio – í»ñóÝ»É, ÁݹáõÝ»É) ընդունում են զգայարանի վրա արտաքին միջավայրից ազդող ներգործությունները, զգայական ինֆորմացին ստացվում է դրսից: Էքստերոռեցեպտորների միջոցով մարդը զգայում է արտաքին իրականությունը: Ինտերոռեցեպտորները տեղակայված են օրգանիզմի ներքին միջավայրում և դրանց վրա ազդեցությունը բխում է ներսից: Ինտերոռեցեպտորների(ɳï. Interior – Ý»ñùÇÝ, capio – í»ñóÝ»É, ÁݹáõÝ»É) թվին են պատկանում բուն ինտերոռեցեպտորները, պրապրիոռեցեպտորները և վեստիբուլոռեցեպտորները: Բուն ինտերոռեցեպտորները տեղակայված են ներքին օրգաննների ու հյուսվածքների վրա և ինֆորմացիա են հաղորդում դրանց ընթացիկ վիճակների մասին: Պրապրիոռեցեպտորները (ɳï. Proprius- ë»÷³Ï³Ý, capio – í»ñóÝ»É, ÁݹáõÝ»É)գտնվում են հենաշարժողական համակարգի հանգույցներում, մկանների ու հոդերի վրա և ընդունում են մարմնի դիրքի, շարժումների մասին ինֆորմացիա: Վեստիբուլոռեցեպտորները տեղակայված են ներքին ականջում և ընդունում են ինֆորմացիա մարմնի շարժման արագության և ուղղության մասին:

Ռեցեպտորները դասակարգվում են նաև համաձայն ստացվող ինֆորմացիայի և առաջացող ընկալման յուրահատկության: Յուրաքանչյուր զգայարան ընկալունակ է որոշակի կոնկրետ ֆիզիկական կամ քիմիական ազդեցության հանդեպ, յուրաքանչյուր զգայարանի համապատասխանում են արտաքին իրականության որոշակի, կոնկրետ գրգռիչներ, որոնց ազդեցությունն այլ զգայարանների վրա չի կարող առաջացնել համապատասխան զգայություն: Ըստ այդմ` տարբերակվում են ֆոտոռեցեպտորներ (զգայունակ են տեսանելի լույսի նկատմամբ - տեսողական զգայարան), մեխանոռեցեպտորներ (զգայունակ են մեխանիկական ազդեցության նկատմամբ – լսողական և մաշկային զգայարաններ), քեմոռեցեպտորներ (զգայունակ են քիմիական ազդեցության նկատմամբ - համի և հոտի զգայարաններ), թերմոռեցեպտորներ (զգայում են ջերմությունը - մաշկային և ինտերոցեպտիվ զգայարաններ) և նոցիցեպտիվ (ցավի - մաշկային և ինտերոցեպտիվ զգայարաններ) ռեցեպտորներ:



Զգայությունների դասակարգման երրորդ սկզբունքի հիմքում ընկած է ազդեցության աղբյուրի և ռեցեպտորի հարաբերության բնույթը: Այս չափանիշով տարբերակվում են կոնտակտային և դիստանտային զգայություններ: Կոնտակտային են այն զգայությունները, որոնց առաջացման համար անհրաժեշտ է ազդող առարկայի կամ երևույթի և ռեցեպտորի անմիջական շփում: Այդպիսիք են մաշկային, համի, օրգանական (ինտերոցեպտիվ) և կինեսթետիկ զգայությունները: Դիստանտային զգայությունների ռեցեպտորները գրգռվում են որոշակի հեռավորության վրա գտնվող առարկայի կամ երևույթի ազդեցությունից: Այդպիսիք են` լսողական և տեսողական զգայությունները: Հոտառության զգայությունը միջանկյալ տեղ է գրավում կոնտակտային և դիստանտային զգայությունների միջև:

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԵՎ ԼՍՈՂԱԿԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ;

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԶԳԱՅԱՐԱՆ: Շրջակա միջավայրի մասին զգայական ինֆորմացիայի մեծ մասը (մոտ 90%-ը) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողական օրգանն ունի բավականին բարդ, բազմամակարդակ կառուցվածք: Տեսողությունն առաջանում է ցանցաթաղանթի վրա պատկերի արտացոլման արդյունքում: Սակայն, նախքան ցանցաթաղանթին հասնելը` լույսի ճառագայթներն, անցնելով լուսաթափանց միջավայրերի միջով (եղջերվաթաղանթ, ոսպնյակ կամ ակնաբյուրեղ և ապակենման մարմին), կորանում և բեկվում են, ինչի հետևանքով ցանցաթաղանթի վրա ստացվող պատկերը խիստ փոքրանում է և շրջվում գլխիվայր: Ցանցաթաղանթի վրա տեղակայցած են երկու տիպի լուսազգայուն ֆոտոռեցեպտորներ` ցուպիկներն (առավել լուսազգայուն են և իրականացնում են մթնշաղային տեսողությունը) ու շշիկները (կամ սրվակիկներ, իրականացնում են ցերեկային և գունավոր տեսողությունը), հորիզոնական բջիջը, ցանցաթաղանթի երկբևեռ նեյրոնները, ամակրինային և գանգլիոզ բջիջները: Ցանցաթաղանթից դուրս են գալիս տեսողական նյարդաթելիկները, որոնք գանգլիոզ բջիջների վերջույթներն են: Ֆոտոռեցեպտորների գրգռումն ակտիվացնում է երկբևեռ նեյրոնները: Երկբևեռ նեյրոնների գրգռումն ակտիվացնում է ցանցաթաղանթի գանգլիոզ բջիջները, որոնց իմպուլսները, տեսողական նյարդի միջոցով, հաղորդվում են ենթաթաղանթային տեսողական կենտրոններին, այնուհետև գլխուղեղի ծոծրակային մասում գտնվող տեսողական պրոյեկցիոն կենտրոններին:Ընդ որում, մեկ գանլիոզ բջիջի երկբևեռ նեյրոնների միջոցով կապվում են բազմաթիվ ֆոտոռեցեպտորներ:

Ցանցաթաղանթի վրա ֆոտոռեցեպտորները դասավորված են անհամաչափ: Ցանցաթաղանթի կենտրոնական փոսիկը` ֆովեան պարունակում է միայն շշիկներ: Ցանցաթաղանթի այս շրջանը, որն անվանվում է “դեղին բիծ”, գունային տեսողության առավել զգայուն շրջանն է: Դրանից ավելի հեռու, գնալով փոքրանում է շշիկների, մեծանում ցուպիկների քանակությունը, ինչի հետևանքով, ցանցաթաղանթի ֆովեայից հեռու ընկած հատվածներում թուլանում է գունային տարբերակումը: Ֆոտոռեցեպտորներն ընդհանրապես բացակայում են ցանցաթաղանթի այն հատվածում, որտեղ միանում և որտեղից դուրս են գալիս տեսողական նյարդի թելիկները: Ցանցաթաղանթի այս հատվածը ստանում է “կույր բիծ” անվանումը, քանի որ այս մասում արտացոլվող պատկերը տեսանելի չէ:


ԼՍՈՂԱԿԱՆ ԶԳԱՅԱՐԱՆ: Լսողական զգայությունը առաջանում է լսողական օրգանի վրա օդի տատանումների` ձայնային ալիքների ազդեցության արդյունքում: Լսողական օրգանը կազմված է երեք բաժիններից` արտաքին ականջ, միջին ականջ և ներքին ականջ: Ականջախեցին և արտաքին լսողական ուղին կազմում են արտաքին ականջը, կատարում են օդի տատանումների հավաքման և ուղղորդման գործառույթ: Արտաքին լսողական ուղղու միջով այդ տատանումները հասնում են թմբկաթաղանթին, որն իրարից բաժանում է արտաքին և միջին ականջները: Թմբկաթաղանթի տատանումները փոխանցվում են միջին ականջը կազմող երեք փոքրիկ ոսկրիկներին`մուրճիկին, սալիկին և ասպանդակին, որոնք հաջորդաբար ուղղորդում են այդ տատանումները դեպի ներքին ականջ: Միջին ականջի ոսկրիկների կառուցվածքի և դասավորության յուրահատկությունների շնորհիվ մեծանում է ձայնային տատանման ուժը, փոքրանում` ամպլիտուդան, ինչի արդյունքում ներքին ականջին են հասնում բավականին թույլ ձայնային ալիքներ:

Ներքին ականջում է գտնվում հեղուկով (էնդոլիմֆա և պերիլիմֆա) լեցուն բավիղը կամ լաբիրինթոսը, որը կազմված է երեք փոխուղղահայաց կիսաշրջանաձև խողովակներից և խխունջից: Խխունջի ներքին մակերևույթին է գտնվում պարուրաձև կորտյան օրգանը, որի վրա տեղակայված լսողական ռեցեպտորները մեխանիկական տատանումները վեր են ածում նյարդային իմպուլսի: Ներքին ականջում է տեղակայված նաև վեստիբուլյար ապարատը:

ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ;

Չնայած իրենց տարբերությունների, զգայությունները բնութագրվում են որոշ ընդհանուր հատկություններով: Դրանք են`

Զգայական ադապտացիա – զգայարանի զգայունակության հարմարողական փոփոխությունը գրգռիչի ինտենսիվությանը համապատասխան:

Սենսիբիլիզացիա – գրգռիչի ազդեցության հետևանքով նյարդային կենտրոնների զգայունակության բարձրացում:

Զգայության շեմեր – գրգռիչի ինտենսիվության ամենափոքր և ամենամեծ մեծությունները, որոնց դեպքում առաջանում է զգայություն: Տարբերակվում են զգայության բացարձակ վերին (գրգռիչի ամենաբարձր ինտենսիվություն), բացարձակ ստորին (գրգռիչի ամենափոքր ինտենսիվություն) և տերբերակման (երկու նույնատիպ գրգռիչների տարբերության այնպիսի մեծություն, որի դեպքում դրանք զգայվում են որպես տարբեր գրգռիչներ) շեմեր:

ԶԳԱՅՈՒԹԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ:

Անէսթեզիա (հուն. a,an –ժխտական նախածանց և aesthesis - զգայություն) – զգայության բացակայություն, առաջ է գալիս զգայական նյարդերի կամ ուղեղի (գլխուղեղի կամ ողնուղեղի) վնասման դեպքում: Կարող է առաջանալ արհեստական եղանակով` վիրահատությունների ժամանակ:


Հիպերէսթեզիա (հուն. hyper – չափից դուրս, չափազանց բարձրացված և aesthesis - զգայություն) – զգայարանների բարձրացված զգայունակության:

Հիպէսթեզիա (հուն.hypo – իջեցված, ցածրացված և aesthesis - զգայություն) – զգայարանների զգայունակության մակարդակի ցածրացում:

Դիզէսթեզիա (հուն. dys-խախտում, ժխտում և aesthesis - զգայություն) – զգայության աղավաղում, խեղաթյուրում (օրինակ` ջերմությունը կարող է զգայվել որպես սառնություն կամ ցավ):

Պարէսթեզիա (հուն. para – շեղում և aesthesis - զգայություն) – կեղծ, ինքնաբերաբար, առանց արտաքին ազդեցության առաջ եկող զգայություններ (ծակոցներ, այրում, մրջյունների զգայություն և այլն):

Սենեսթոպաթիա (հուն. koinos –ընդհանուր, aesthesis – զգայություն և pathos- հիվանդություն) – մարմնի ինչ-որ մասում առանց օրգանների և հյուսվածքների վնասմանն առաջացող տհաճ (այրում, ճնշում և այլն) զգացողություն:

Ալլոխիրիա (հուն. allos-ուրիշ և cheir-ձեռք) - զգայության խախտում, որի դեպքում մի կողմի վերջույթի գրգռումը սիմետրիկաբար տեղափոխվում է հակառակ կողմ և զգայվում որպես հենց այս վերջույթի գրգռում: Դիտվում է հիսթերիայի և ցրված սկլերոզի ժամանակ:

3.2.3.Ընկալում

Ընկալման ընդհանուր բնութագիրը, մակարդակները (զգայական ընկալում, իմաստի ընկալում, տարածության և ժամանակի ընկալում), տարատեսակները (կանխամտածված և չկանխամտածված), առանձնահատկությունները (հաստատունություն, իմաստավորվածություն, առարկայնություն, կառուցվածքայնու­թյուն, ամբողջականություն, ընտրողականություն): Ֆիգուրա և ֆոն: Ընկալման շեղումներ (իլյուզիաներ և հալյուցինացիաներ):

Ընկալումն իրական, օբյեկտիվ առարկայի, երևույթի կամ հարաբերության սուբյեկտիվ պատկերի կառուցման գործընթաց է: Այն անմիջականորեն կապված է զգայությունների հետ, սակայն, ի տարբերություն դրանց, ընկալման գործընթացում կարող են միավորել առարկայի մի քանի առանձին հատկություններ` հանդես գալով որպես մեկ ամբողջական պատկերացման, մտապատկերի բաղադրիչներ: Կախված այն հանգամանքից, թե որ զգայությունն է առաջատարը ընկալման տվյալ գործողության ընթացքում` տարբերվում են ընկալման տեսողական, լսողական, հոտառական, համային, շոշափողական տարատեսակներ:

Ընկալման գործընթացում մեծ է նախկին փորձի ազդեցությունը: Դրանից կախված փոխվում է ընկալման ուղղվածությունը, ճշգրտությունը, ընտրողականությունը: Ընկալման գործընթացի վրա նախկին փորձի ազդեցության երևույթը կոչվում է ապերցեպցիա:

Հոգեբանության մեջ տարբերվում են նաև սուբցեպցիաները: Դրանք այնպիսի ընկալումներ են, որոնց առարկան անմիջապես չի գիտակցվում: